FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մարմնի 7 հատված, որտեղ կարող է առաջանալ պսորիազը

Մարմնի 7 հատված, որտեղ կարող է առաջանալ պսորիազը
25/01/2018

Պսորիազը հանդիսանում է մաշկային հիվանդություն։ Երբ առաջանում է քրոնիկ տեսակը, բջիջները բաժանվում են տասնյակ անգամներ ավելի արագ, քան առողջ մարդու մոտ։

Արագության պատճառով նրանք չեն հասունանում, ինչի հետևանքով բջիջների միջևը կապը կորում է։ Դրա հետևանքով առաջանում են կոշտացումներ, վահանիկներ և թեփոտում։ Հիվանդությունն արագ զարգանում է, իմունային համակարգի բջիջների պատճառով տուժում են մաշկի բջիջները։ Այս գործընթացում հիվանդությունը դառնում է քրոնիկ՝ աուտոիմունային բորբոքումով։

Պսորիազը սկսել է ավելի հաճախ հանդիպել մաշկի վրա, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ իրավիճակը հնարավոր է թեթևացնել։ Պսորիազի տեսակն ու պայքարի միջոցները հասկանալը բժիշկների համար միշտ դժվարություն է հանդիսանում, քանի որ յուրաքանչյուր մարդու մոտ տվյալ հիվանդությունն առաջանում է յուրովի, անհատապես։
Որպես կանոն, պսորիազային դրսևորումների ուսումնասիրությունից հետո հնարավոր է սահմանել ախտորոշում՝ հիմք ընդունելով, թե մարդու մարմնի որ հատվածին է տեղակայված պսորիազը։ Պսորիազի տեղակայումը կարող է լինել տարբեր և միանգամից մի քանի տեղերում՝ սկսած գլխի մազածածկույթից, ձեռքերի եղունգներից, ոտքերի եղունգներից, դեմքից և վերջացրած մարմնի այլ հատվածներով։
Դուք կարծում եք, որ շատ հեշտ է տարբերել պսորիազը, Դուք անմիջապես կտեսնեք, թե երբ է այն արտահայտվում, այնպես չէ՞։ Սակայն պսորիազը միշտ չէ, որ նույն կերպ է արտահայտվում և հայտնվում մարմնի հենց նույն մասերում։ Համաձայն մաշկաբանների ամերիկյան ասոցիացիայի՝ շուրջ 7,5 միլիոն մարդ ԱՄՆ-ում տառապում է պսորիազով։ Պսորիազի արտահայվելն ուղեկցվում է մաշկի վրա քոր առաջացնող կարմիր բծերով։ Այնպես որ, ամենուր, ուր կա մաշկ, կարող է առաջանալ պսորիազ։ Մայք Սինգելը՝ գիտությունների թեկնածու, պսորիազի ազգային հիմնադրամի հետազոտական ծրագրերի փոխնախագահը հաստատում է, որ պսորիազը կարող է առաջանալ որտեղ պատահի՝ թարթիչներին, ականջներին, բերանին ու շրթունքներին, ձեռքի ու ոտքի մաշկի ծալքերում և անգամ եղունգներին։ Այս հատվածներից յուրաքանչյուրի մաշկը տարբերվում է և պահանջում բուժման տարատեսակ եղանակներ։
Բժիշկ Սինտյա Բեյլին՝ մաշկաբանության ամերիկյան խորհրդի դիվանագետը, Advanced Skin Care և Dermatology-ի գլխավոր տնօրենն ասում է, որ պսորիազը կարող է ամբողջովին փոխել մարդու կյանքը։ Իր հիվանդների շրջանում կան երիտասարդ կանայք, որոնց ոտքերին ընդամենը մի քանի բիծ կա, սակայն նրանք չեն հագնի կարճ տաբատներ կամ կիսաշրջազգեստներ, քանի որ անհարմար են զգում դրա պատճառով։ Ըստ նրանց՝ մարդիկ մտածում են, թե նրանք վարակիչ են։
Որպես նշում շեշտենք, որ պսորիազը վարակիչ չէ, այս հիվանդությունը առաջանում է գենետիկական և էկոլոգիական ազդակների համադրության պատճառով, ինչպիսին են սթրեսը, արևահարությունը, ալերգիան, դիետան, որոշ դեղամիջոցներ և անգամ եղանակը։
Գոյություն ունեն պսորիազի տարբեր տեսակներ և թերևս այն կարող է առաջանալ Ձեր մաշկի ցանկացած հատվածում։ Կան հատուկ հատվածներ, որտեղ այն ավելի հաճախ է առաջանում։
Ահա մաշկի համեմատաբար ավելի տարածված հատվածները, որտեղ պսորիազը առաջանում է, նաև այն, ինչին պետք է ամեն դեպքում ուշադրություն դարձնել։

Արմունկներ և ծնկներ

Պսորիազ - Արմունկներ և ծնկներ

Պսորիազն ամենից հաճախ հայտնվում է արմունկներին ու ծնկներին և հիմնականում վահանիկների տեսքով։ Սա հիվանդության մի ձև է, որը հանդիպում է կարմիր բորբոքային բծերի տեսով՝ պատված մաշկի մահացած բջիցների արծաթասպիտակավուն արյունով։ Այս իրավիճակը ուղեկցվում է քորով, ցավով, իսկ վահանիկները կարող են ճաքել և արնահոսել։

Գլխի և պարանոցի մաշկ

Պսորիազ - Գլխի և պարանոցի մաշկ

Գլխի վրա պսորիատիկ երևույթները կարող են տեղակայվել հետևյալ հատվածներում՝

  1. Մազապատված գլխամաշկի բաժանումներում
  2. Ականջների վերևի և հետևի մաշկի վրա
  3. Ծոծրակի, պարանոցի հետևի, ինչպես նաև ճակատի շրջանում

Սկզբնական շրջանում պսորիազն առաջանում է վարդագույն բշտերի տեսքով, որոնք ունեն կլորավուն ձև և պատված են թեփուկներով։ Այսպիսի բշտերը կարող են ընդարձակվել և հանգեցնել հատուկ վահանիկների առաջացմանը։
Պսորիազի առաջացման սկզբնական փուլում խիստ ախտանիշներ սովորաբար չեն դիտարկվում։ Ժամանակի ընթացքում հայտնվում են ոչ մեծ թեփուկներ, որոնք ուղեկցվում են քորով և մաշկի գրգռումով։ Առկա ախտանիշներին հետագայում ավելանում է բորբոքային գործընթացը, իսկ գրգռվածությունն ու քորը դառնում են ավելի արտահայտված։ Այս շրջանում հիվանդները սկսում են ինտենսիվորեն սանրելով քերել գլխամաշկը, ինչը հանգեցնում է քերծվածքների, վերքերի ու ճանկռվածքների։ Հիվանդությունը զարգանում է, հայտնվում են մեծ վահանիկներ, իսկ ախտահարված հատվածի մաշկը դառնում է հաստ ու կոշտ։ Գլխամաշկը սանրով քերելը վնասում է մաշկը, ինչը միայն խորացնում է հիվանդությունը՝ փայլուն խոնավ մակերեսի ձևավորմամբ։ Եթե շարունակվի ախտահարված մաշկի վնասումը, ապա կհայտնվեն արյունահոսող փոքր տեղանքներ։

Դեմք

Պսորիազ - Դեմք

Պսորիազը դեմքի վրա հանդիսանում է բավական տարածված երևույթ։ Պսորիազի այս ձևը հիմնականում ազդում է մարդու հոնքերի, քթի կամրջակի ու վերին շրթունքի մաշկի, ճակատի վերին հատվածի, ինչպես նաև մազերի սահմանագծի վրա։ Հարկ է նշել, որ պսորիազի այս տեսակը անհրաժեշտ է բուժել հատուկ զգուշությամբ, քանի որ այս հատվածի մաշկը շատ զգայուն է։

Ձեռքեր և ոտքեր

Պսորիազ - Ձեռքեր և ոտքեր

Ափերին և ոտնաթաթերին կարող է զարգանալ պսորիազ՝ ստանալով ափային-թաթային անվանումը։ Այս հատվածներում մաշկը դառնում է զգայուն, ճաքած և կարմիր, իսկ երբեմն հայտնվում են պղպջակներ։ Այս ամենն առաջացնում են ցավի զգացողություն։

Եղունգներ

Պսորիազ - Եղունգներ

Պսորիազը կարող է նաև հայտնվել եղունգների վրա, որտեղ այն առաջացնում է դեղնավուն գունաթափություն և անգամ կարող է հեռացնել եղունգի շերտը։ Մարդիկ, ովքեր չեն հանդիսանում մաշկաբաններ, կարող են շփոթել այն սնկային վարակման հետ, բայց, այնուամենայնիվ, մասնագետները կգտնեն տարբերությունները։ Նշենք, որ եղունգների փոփոխությունները տեղի են ունենում պսորիազով հիվանդ մարդկանց 50%-ի հետ։

Սեռական օրգաններ

Պսորիազ - Սեռական օրգաններ

Ցավոք սրտի անգամ սեռական օրգաններն ապահովագրված չեն պսորիազից։ Սեռական օրգանների պսորիազն ունի նույն տեսքը, ինչ Ձեր մաշկի այլ հատվածներում առաջացած պսորիազը, սակայն պսորիազը, որն առաջանում է մաշկի ծալքերում (օրինակ՝ աճուկներում), հաճախ հարթ ու փայլուն է և սովորաբար պատված չէ թեփուկներով, ինչպես վահանիկավոր պսորիազի դեպքում։

Մաշկի ծալքեր (հետնամաս, թևատակեր, կուրծք)

Պսորիազ - Մաշկի ծալքեր (հետնամաս, թևատակեր, կուրծք)

Պսորիազի այս տեսակը հայտնի է որպես հակառակ պսորիազ, և այն հաճախ առաջանում է կարմիր վնասվածքների տեսքով, որոնք կարող են հայտնվել ծնկի հետևում, թևատակերում և անգամ հետնամասի ծալքերում։ Այն նաև կարող է առաջանալ կրծքի տակ, իսկ վիճակը սրվում է շփման և քրտնելուց առաջացած գրգռումից։
Ահա նաև մի քանի կարևոր խորհուրդներ՝

  1. Փորձել խուսափել վարակիչ հիվանդություններով վարակումից, օգտագործել հակագրիպային պատվաստանյութեր՝ ամրապնդելու վարակների հանդեպ Ձեր դիմադրողականությունը։
  2. Թույլ չտալ օրգանիզմի ամբողջական սառեցում՝ հատկապես ուշադրություն դարձնել վերջույթների սառեցմանը։
  3. Փորձել խուսափել մարմնի վրա արևի ուղիղ ճառագայթներից արևի գերակտիվ շրջանում (12-00 -15-00)։
  4. Պահպանել չափավոր դիետա, հրաժարվել ալկոհոլից ու ծխելուց։ Խմել ավելի շատ հեղուկ (մաքուր ջուր), հետևել աղիների ու ստամոքսի աշխատանքին։
  5. Անպայման համակարգված հանձնել կղանքի անալիզ, քանի որ ապացուցված է, որ թունավոր նյութերը, որոնք արձակվում են մակաբույծերից, ոչ միայն թունավորում են մարմինը, այլև նպաստում են շատ ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ պսորիազի զարգացմանը։

Եթե Դուք կասկածում եք, որ Ձեզ մոտ պսորիազ է, ապա դիմեք բժշկի

Չնայած պսորիազը հանդիսանում է հիվանդություն ամբողջ կյանքի համար՝ գոյություն ունեն բուժման տարատեսակ եղանակներ, այդ թվում՝ կրեմներ և լոսյոններ՝ ավելի թեթև դեպքերի համար։ Իսկ ավելի ծանր դեպքերի համար՝ կենսաբանական իմունակարգավորիչ դեղամիջոցներ, որոնք փոխում են իմունային համակարգի՝ պսորիազի հանգեցնող ռեակցիաները և կարող են վերացնել բորբոքումը։

Անկախ այն բանից, թե որտեղ և ինչ աստիճանում է պսորիազը, այն անհրաժեշտ է բուժել պատշաճ կերպով։ Պսորիազի բուժումը կարող է նշանակալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը։

Չի կարելի ինքնուրույն սեփական բուժում նշանակել, յուրաքանչյուր մարդու համար այն անհատական է։ Այն տարբերակում է բժիշկը, որը հաշվի է առնում նաև զուգընթաց հիվանդությունները։ Գլխավոր նպատակն է կանխարգելել պաթոլոգիայի զարգացման գործընթացը, այդ իսկ պատճառով պսորիազը բուժվում է արտաքնապես։ Եթե թերապիան կատարվում է կանոնավոր կերպով, ապա հիվանդությունը երկար ժամանակ չի հայտնվում։

Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնում կատարվում է պսորիազի ախտորոշում և բուժում որակյալ մասնագետների կողմից։ Շտապեք հերթագրվել կամ դիմել մեզ՝ հնարավորինս շուտ ազատվելու պսորիազից։

Բաժին "Պսորիազ"