FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պսորիազ, Էկզեմա, Սեբորեա, Էկզեմա, Ալոպեցիա

Այստեղ հիվանդները ստանում են լուրջ մասնագիտական մոտեցում,ճիշտ ախտորոշում և լիարժեք բուժում:
Յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Պսորիազը բուժելի է: Չկա չբուժվող հիվանդություն,պետք է ուղղակի դիմել ճիշտ մասնագետների:
Մեր կլինիկայում Դուք կստանաք ճիշտ ախտորոշում և 99% պսորիազի բուժում:

Սեղմեք այստեղ նկարները տեսնելու համար
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

Ստոմատոլոգիան Սբ. Մարիամ բժշկական կենտրոնում

Ձեր ատամների և լնդերի առողջությունը, Ձեր ատամների էմալի փայլը և սպիտակությունը - դա մեր խնդիրն է: Ժամանակակից ստոմատոլոգիայի հիմնական պրոցեդուրաներից շատերը կարելի է բնութագրել որպես բարդ տեխնոլոգիական պրոցես, որում կարևոր դեր են խաղում բժշկի մասնագիտական որակները և փորձը: Սբ. Մարիամ բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքի կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ յուրաքանչյուր հիվանդի հանդեպ ցուցաբերվում է առանձնահատուկ վերաբերմունք ցանկացած ստոմատոլոգիական պրոցեդուրայի ժամանակ:Ատամների վերականգնում - սա մի շարք տեխնոլոգիական պրոցեսների համակարգ է, որից հետո հիվանդը կարողանում է ամբողջությամբ, այսինքն 100%-ով վերականգնել ատամների ծամող ֆունկցիան, ինչպես նաև վերականգնել ատամների արտաքին տեսքը: Ձեզ հետաքրքրու՞մ են ստոմատոլոգիական ծառայությունները Աբովյան քաղաքում - մեր կլինիկան Ձեր կողքին է:

ՄԵՐ ԿԼԻՆԻԿԱՆ ՁԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է.

Ցանկացած ստոմատոլոգիական պրոցեդուրայի մասնագիտացված իրագործում, Մեր բժիշկներն իրենց գործում կիրառում են ժամանակակից լավագույն սարքավորումները, Ողջ բժշկական անձնակազմի բարձր մասնագիտացում, Ցանկացած ստոմատոլոգիական հիվանդության մաքսիմալ ճշգրիտ ախտորոշում, Ատամների և լնդերի բուժման կոմպլեքս մոտեցում:

ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

Ի՞նչ է մեզ տալիս սոնոգրաֆիան

Անցավությունը և անվտանգությունը հնարավորություն են տալիս այն օգտագործել տարբեր տարիքային խմբերի վրա, այդ թվում և երեխաների, հղի և կաթով կերակրող կանանց վրա: Մի շարք տարիների ընթացքում հավաքված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ուլտրաձայնային հետազոտության ախտորոշիչ չափաբաժինը չի կուտակվում (ի տարբերություն ճառագայթային և ռադիոնուկլեիդային ներգործության): Սա թույլ է տալիս հիվանդին հետազոտել առանց մեծ ժամանակային դադարների, ինչը թույլ է տալիս հետևել հիվանդության դինամիկային:Ուլտրաձայնային հետազոտության ներքո իրականացվում է ներքին օրգանների հյուսվածքների բիոպսիա, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել այդ հյուսվածքները պաթոմորֆոլոգիական լաբորատորիաներում:Ուլտրաձայնային հետազոտության կարևորագույն գծերից են համարվում նաև հետազոտության կարճաժամկետությունը (արագությունը), հիվանդության արտացոլումը իրական ժամանակում, պրոցեդուրայի նախապատրաստման և անցկացման պարզությունը:

Մենք իրականացնում ենք երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, սրտի, արյունատար անոթների և մի շարք այլ օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Արյան անալիզ

Յուրաքանչյուր մարդ ենթակա է այս կամ այն հիվանդությամբ հիվանդանալու, կախված իմունիտետի վիճակից: Հիվանդությունները կարող են նրան հանկարծակիի բերել շատ հաճախ, կամ ընդհակառակը՝ շատ հազվադեպ, և այս ամենում ՙՙմեղավորՙՙ է իմունիտետը: Ցանկացած հիվանդության նախանշաններն ու ախտանիշները կարելի է հայտնաբերել, անցկացնելով լաբորատոր հետազոտություն՝ արյան անալիզ:Լաբորատորիայի աշխատակիցները, լավ սպառազինված և հագեցած սարքավորումներով լաբորատորիաներում, մարդկանց առաջարկում են անցնել արյան փորձաքննություն և պարզել, թե ի՞նչ խնդիրներ ունեն իրենց առողջության հետ կապված: