Ինչպե՞ս համատեղել առողջությունն ու հանգիստը

Հայաստանի գեղատեսիլ վայրերի և դրախտային բնության մասին շատերը գիտեն, այդ թվում՝ մեր օտարերկրացի ընկերները:
Հայաստանում կան այնպիսի վայրեր, որոնք կարող են խելքահան անել շատերին ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլև առողջարար ու մաքուր օդով, քաղցրահամ ջրով և հարմարավետ պայմաններով: Շատերը նաև տեղյակ են, թե բժշկական ծառայությունները որքան մատչելի են Հայաստանում: Գալով այստեղ՝ Դուք ոչ միայն կունենաք հաճելի և տպավորիչ հանգիստ, այլև կձերբազատվեք տարբեր հիվանդություններից՝ որակյալ ու մատչելի եղանակով: Դե ինչ, եկեք պարզենք, թե որտեղ ենք անցկացնելու հաջորդ արձակուրդը՝ համատեղելով առողջության բարելավման հետ:

Դիլիջանի ազգային պարկ
Տավուշի մարզում գտնվող այս գողտրիկ վայրը հիանալի ընտրություն է մաքուր օդ շնչելու և առօրյա հոգսերը մոռանալու համար: Կանաչապատ բնություն, պատմական հուշարձաններ, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ՝ առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով: Էլ ի՞նչ է պետք անմոռանալի հանգստի համար:

Սևանա լիճ
Սևանա լիճը բնության իրական պարգև ու առողջարան է, որտեղ գնալով զարգանում է ամառային տուրիզմը, սակայն այն ունի նաև ձմեռային տուրիզմի զարգացման հեռանկարներ: Այն իրենից ներկայացնում է պատմական արժեք՝ 1240կմ2 մակերեսով և 1900մ բարձրությամբ: Ըստ մի շարք պեղումների՝ 3500 տարի առաջ այստեղ ցամաք է եղել և մարդիկ զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ:

Էջմիածնի մայր տաճար
Էջմիածնի մայր տաճարը, կարելի է ասել, քրիստոնեության խորհրդանիշներից մեկն է: Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, իսկ այս տաճարը կառուցվել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հետո՝ 303թ.-ին: Տաճարի ներսում գործում է թանգարան, որտեղ պահվում են հին ձեռագրեր, մատյաններ, գորգեր և այլ արժեքավոր նյութեր: Այնպես որ, քրիստոնեության հիմնադրման ողջ պատմությունն ամփոփված է հենց այստեղ:

Տաթևեր ճոպանուղի
Էքստրիմի սիրահարներին կարող ենք առաջարկել Տաթևեր ճոպանուղին, որը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղում: Այն ամենաերկարն է աշխարհում ՝ 5752 մ, և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղին տանում է դեպի Տաթևի վանական համալիր, որը կառուցվել է 906թ.-ին:

Երևան
Երևանի տեսարժան վայրերի մասին խոսելու համար ամիսներ կպահանջվեն, բայց, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ Հայաստանի մայրաքաղաքի գեղեցկությանը:

Մ.թ.ա 782թ. հիմնադրված Երևանում են գտնվում Պատմության թանգարանը, Պետական պատկերասրահը, Մատենադարանը և այլն որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը։

Հանրապետության հրապարակը՝ իր երգող շատրվաններով, հանդիսանում է աշխարհի 10 լավագույն հրապարակներից մեկը:

Երևանի սրտում գտնվող Կասկադը հնարավորություն է տալիս բարձունքից դիտել ողջ քաղաքը և հիանալ Արարատ լեռան անմոռանալի տեսարանով:

Մոտակայքում են գտնվում հայտի քանդակագործներ Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, ինչպես նաև Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը:
Բոլորս էլ գիտենք, որ բնության բարիքները՝ մաքուր ու առողջարար ջուրը և օդը կարևոր են մարդու առողջության համար, սակայն եթե ունենք որևէ առողջական խնդիր, ապա պետք է փնտրել համապատասխան բժշկական լուծում: Այցելելով Հայաստան՝ պետք է հիշել, որ այստեղ կան նաև մատչելի բժշկական ծառայություններ և չի կարելի բաց թողնել դրանցից օգտվելու առիթը: Մենք կօգնենք Ձեզ ընտրել համապատասխան բժշկական հաստատությունը, ինչպես նաև հյուրանոցը, որտեղ Դուք կվայելեք Ձեր հանգիստը։
Որպես հարմարավետ հյուրանոց՝ մենք խորհուրդ ենք տալիս «Արարատ Ռեզորտ»-ը, որը գտնվում է Ծաղկաձորում։ Վերջինս նույնպես հայտնի է իր հրաշալի բնությամբ եւ գեղատեսիլ վայրերով:

Սուրբ Մարիամ Բժշկական Կենտրան

Ինչ վերաբերում է բժշկական հաստատությանը, ապա Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնը մատուցում է բազմատեսակ մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ՝
- Մաշկա-վեներոլոգիական ստացիոնար բաժանմունք (պսորիազի, սեբոռեայի, էկզեմայի, ատոպիկ դերմատիտի, սնկային հիվանդությունների բուժում)
- Ստոմատոլոգիական (թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիա)
- Ախտորոշիչ լաբորատորիա (մանրէաբանական, բիոքիմիական, սեռոլոգիական, կլինիկական, իմունաֆերմենտային, պարազիտոլոգիական)
- Ուրոլոգիական
- Թերապևտիկ
- Սրտաբանական
- Գինեկոլոգիա
- Էնդոկրինոլոգիական
- Սոնոգրաֆիա

Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնի հոգատար անձնակազմը կօգնի Ձեզ ազատվել ատամնացավից, ունենալ գեղեցիկ և փայլուն ատամնաշար, կբուժի անբուժելի թվացող այնպիսի հիվանդություն, ինչպիսին պսորիազն է: Եվ այս ամենն անհամեմատ մատչելի գներով և բարձր որակով: Այստեղ վաղուց անհանգստացնող խնդիրներն անցյալում կմնան և կյանքը կշարունակվի նոր գույներով:

Դե ինչ, մի մոռացեք հոգ տանել Ձեր առողջության մասին անգամ հանգստանալիս, իսկ համատեղելը թերևս կլինի ամենաճիշտ ընտրությունը: Իմացեք ավելին՝ սեղմելով այստեղ: