FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ինչու՞ են հիվանդները հենց Սուրբ Մարիամ բժշկական կենտրոն այցելում նաև արտասահմանից

Ինչու՞ են հիվանդները հենց Սուրբ Մարիամ բժշկական կենտրոն այցելում նաև արտասահմանից
13/04/2018

Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնի անձնակազմն արդեն վաղուց վայելում է իր այցելուների ու հիվանդների սերն ու հարգանքը։

Տարիների փորձի և վստահության շնորհիվ՝ կլինիկան ձեռք է բերել մի պարզ, բայց միևնույն ժամանակ հստակ նշանաբան՝ վերականգնել հիվանդների առողջությունը հնարավորինս բարձր որակով և մատչելի եղանակով։ Այս ամենին հետևելով՝ կլինիկան շարունակական հաջողություններ է գրանցում և օրեցօր դառնում ավելի հայտնի նաև արտասահմանյան այցելուների շրջանում։

Կլինիկայում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ՝ Մաշկա-վեներոլոգիական, ստոմատոլոգիա, իմպլանտոլոգիա, սոնոգրաֆիկ հետազոտություններ, ախտորոշիչ լաբորատորիա, կանացի առողջություն, ուրոլոգիա, սրտաբանական, գինեկոլոգիական, Էնդոկրինոլոգիական, եւ այլն։
Այստեղ բուժվում են այնպիսի մաշկաբանական խնդիրներ, որոնց բուժումը շատերի համար անհավատալի է։ Այդպիսի հիվանդություններից են պսորիազը, էկզեման, սեբորեան, ինչպես նաև ալոպեցիան, եւ տարբեր սնկային հիվանդությունները։
Հատկապես մաշկաբանական խնդիրներին այստեղ հատկացվում է հատուկ ուշադրություն։ Ընկերության տնօրեն Անդրանիկ Մկրտչյանն անձամբ է վերահսկում պսորիազի բուժումը։ Ծնված լինելով բժշկի ընտանիքում և դեռ վաղ տարիքից ծանոթ լինելով պսորիազի բուժման նրբություններին՝ նա և կլինիկայի ողջ անձնակազմն ապահովում են այդ պաթոլոգիայի բուժման 99% արդյունք։

Սուրբ Մարիամ բժշկական կենտրոն, պսորիազի բուժում

Այս հիվանդության մասին թերևս քչերը պատկերացում ունեն, քանի դեռ չեն բախվել նրան։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ավելի տեղեկացված լինել և խուսափել նման հիվանդությունների զարգացումից, իմանալ պատճառները և խուճապի չմատնվել թերի տեղեկատվության պատճառով, առաջարկում ենք պսորիազի մասին մանրամասներին ծանոթանալ ստորև։
Պսորիազի ընդհանուր նկարագրությունների մասին արդեն խոսել ենք, և շատերը քիչ թե շատ հասցրել են պատկերացում կազմել պսորիազի մասին։ Այս անգամ Ձեր ուշադրությանը կներկայացնենք պսորիազի մասին մի քանի միֆեր, որոնք մարդկանց հաճախ գցում են շփոթության մեջ։ Դե ինչ, եկեք սկսենք։

Միֆ 1. Պսորիազն ու դիաթեզը նույնն են

Ո՛չ, նրանք բացարձակապես տարբեր հիվանդություններ են։ Նրանք այնքան տարբեր են, որքան, օրինակ, հեծանիվն ու մեքենան։ Ճիշտ է երկուսն ել մաշկային են, սակայն սրանք երկու տարբեր հիվանդություններ են։
Պսորիազի դեպքում իմունային համակարգն օրգանիզմին "տեղեկացնում է" մաշկային բջիջների ձևավորման մասին, որոնք ընդհանրապես անհրաժեշտ չեն նրան։ Այս դեպքում բջիջների բաժանումը մոտ երեսուն անգամ ավելի արագ է ընթանում՝ հանգեցնելով մաշկային թեփուկների եւ ցանավորման։
Պսորիազը կոսմետիկ խնդիր չէ և այն այդքան էլ հեշտ չէ բուժելը։ Շատերը փորձում են պսորիազից ազատվել օճառի օգտագործմամբ, սակայն դա միանշանակ ճիշտ չէ։ Պսորիազը լուրջ հիվանդություն է։

Միֆ 2. Գոյություն ունի պսորիազի միայն մեկ տեսակ

Պսորիազի ամետարածված տեսակը վահանիկներով արտահայտվող տեսակն է, սակայն այն միայն դրանով չի սահմանափակվում։ Մնացած տեսակներն են՝ կաթիլային, բշտիկավոր, էքսուդատիվ, հոդախտային, ափային-ներբանային, ինչպես նաև էրիթրոդերմիան, եւ նաեւ այլ տեսակներ, որոնք դեռ հետազոտման փուլում են մեր կենտրոնի մասնագետների կողմից։ Այս տեսակներից յուրաքանչյուրը պահանջում է անհատական մոտեցում և բուժում։

Միֆ 3. Պսորիազն առաջանում է վատ հիգիենայի պատճառով

Շատերին մեղադրում են, որ հիվանդության առաջացման պատճառը նրանց վատ հիգիենան է, ինչից էլ առաջանում է չոր մաշկ և ցանավորում։ Սա հատկապես ավելի քննադատական է նրանց մոտ, ովքեր ունեն գլխամաշկի պսորիազ, քանի որ մարդիկ մտածում են, որ տվյալ անձը լավ հոգ չի տանում սեփական հիգիենայի մասին և հաճախ չի լվանում գլուխը։ Դե իհարկե, սա նույնպես միֆերի շարքից։

Միֆ 4. Պսորիազն ու էկզեման նույնն են

Հաճախ մարդիկ շփոթում կամ նույնացնում են այս երկու հիվանդությունները։ Էկզեման նույնպես մաշկային հիվանդություն է, որն առաջացնում է քոր, մաշկային բորբոքում, սակայն սա պսորիազը չէ։ Հաճախ մարդիկ սխալ ախտորոշման պատճառով դառնում են սխալ բուժման զոհ։ Այդ իսկ պատճառով հարկ է դիմել համապատասխան մասնագետի և չզբաղվել ինքնաբուժությամբ։

Միֆ 5. Սննդակարգը կօգնի ազատվել պսորիազից

Շատերը հավատում են, որ սննդակարգը կօգնի ազատվել պսորիազից, բայց պետք է հիշել, որ այս հիվանդությունը բոլորի մոտ անհատական դրսևորում ունի։ Դիետաները կարող են ինչ-որ չափով օգնել, բայց ոչ բոլորին, և այս դեպքում անհրաժեշտ է կատարել ընդհանուր ապրելակերպի փոփոխություն, ինչն այդքան էլ հեշտ չէ։

Միֆ 6. Պսորիազն ազդում է միայն մաշկի վրա

Չնայած պսորիազի նախանշաններն ավելի ակնհայտ են արտահայտվում մաշկի վրա, սակայն պսորիազով տառապող մարդկանց մոտ մեծ է դեպրեսիայի, հավանականությունը։ Պսորիազը մեծապես առաջացնում է դեպրեսիա՝ ազդելով ինքնագնահատականի, մարդկային փոխհարաբերությունների, կյանքի որակի՝ հատկապես քնի վրա։ Բացի այդ, պսորիազը կարող է ախտահարել նաև եղունգները։ Այս դեպքում պսորիազը հաճախ շփոթում են սնկային հիվանդության հետ, սակայն սրանք նույնպես տարբեր հիվանդություններ են։

Միֆ 7. Պսորիազը չի բուժվում

Պսորիազն այնքան էլ հեշտ չէ բուժել, որքան, օրինակ, գրիպը կամ անգինան, սակայն դա չի նշանակում, որ հիվանդը պետք է ողջ կյանքում տառապի։ Հնարավոր է հասնել ռեմիսիայի, որն անհամեմատ կբարելավի հիվանդի վիճակը։ Այդ իսկ պատճառով մաշկաբանի խորհրդատվությունն անհրաժեշտ է և որքան շուտ այնքան լավ։ Այս հիվանդության տարբեր աստիճաններ պահանջում են համապատասխան բուժում և ամեն ինչ կախված է տվյալ հիվանդից։

Միֆ 8. Պսորիազը վարակիչ է

Պսորիազը վարակիչ չէ, այդ իսկ պատճառով այս հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են չանհանգստանալ լողավազան կամ հանրային վայրեր այցելելու համար։ Նրանք կարող են հանգիստ օգտվել ընդհանուր սպասքից, բռնակներից և այլն։ Պսորիազով հիվանդները չպետք է իրենց թաքցնեն հասարակությունից կամ ամաչեն այնտեղ գտնվել, այլ ընդհակառակը, նրանք պետք է բոլորին բացատրեն, թե ինչ է պսորիազը և որ այն վարակիչ չէ։ Այս հիվանդությունն ունի նաև ժառանգական նախատրամադրվածություն և այդ է պատճառը, որ շատերը մտածում են թե այն վարակիչ է։

Միֆ 9. Պսորիազը միշտ փոխանցվում է գենետիկորեն

Պսորիազը 5-10% հավանականությամբ կարող է փոխանցվել գենետիկորեն, սակայն դա միակ պատճառը չի կարող հանդիսանալ, պսորիազի առաջացման համար անհրաժեշտ են մի շարք էկզոգեն (արտաքին) եւ Էնդոգեն (ներքին) պատճառներ։
Սա կապված է նրա հետ, որ ժառանգաբար փոխանցվում է ոչ թե հենց ինքը հիվանդությունը, այլ գենետիկ հակումը, իսկ հիվանդությունը կարող է լինել, կարող է և ոչ։ Իսկ գենետիկայի կապը պսորիազի հետ այժմ գտնվում է հետազոտման փուլում մեր եւ մեր արտասահմանյան գործընկերների համատեղ ջանքերով։
Հաճախ պսորիազ ունեցող մարդիկ վախենում են հղիանալ, քանի որ երեխան կարող է նույնպես ժառանգել այդ հիվանդությունը։
Նախ և առաջ պետք է նշել, որ պսորիազը չի ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա և երկրորդ՝ հնարավորությունը, որ երեխան առողջ կծնվի շատ բարձր է։ Քանի որ հիվանդությունը վարակիչ չէ, այն չի ազդի կերակրման վրա։ Սակայն այն դեղամիջոցները, որը պսորիազով հիվանդ կինն ընդունում է հղի վիճակում, կարող են ազդել պտղի վրա։ Այդ իսկ պատճառով, այդ շրջանում պարտադիր է գտնվել բժշկի հսկողության ներքո։

Դեղամիջոցներ

Դե ինչ, արդեն մեկընդմիշտ պարզաբանեցինք պսորիազի մասին մի քանի միֆերի իսկությունը և փորձեցինք դրանք հնարավորինս օգտագործել մեր առողջության բարելավման և պահպանման համար։ Տեղեկացված լինելը խիստ կարևոր է ցանկացած հիվանդություն կառավարելիս։ Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնի այցեքարտերից մեկն է պսորիազի հնարավորինս արդյունավետ և մատչելի բուժումը։ Այս հիվանդությունը մեզ մոտ հաղթահարել են նաև շատ արտասահմանյան և իհարկե հայազգի այցելուներ, որոնք այժմ ժպիտով են հիշում ողջ անցած ճանապարհը և ուրախանում, որ այդ հիվանդությունն այլևս անցյալում է։ Միացեք այդ թիմին և վայելեք կյանքն ազատ, առողջ և անկաշկանդ։

Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնում կատարվում է պսորիազի ախտորոշում և բուժում որակյալ մասնագետների կողմից։ Շտապեք հերթագրվել կամ դիմել մեզ՝ հնարավորինս շուտ ազատվելու պսորիազից։

Բաժին "Պսորիազ"