FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պսորիազն անբուժելի չէ, այն կարելի է կառավարել

Պսորիազն անբուժելի չէ, այն կարելի է կառավարել
26/01/2018

Պսորիազ հիվանդությունն աշխարհում համարվում է անբուժելի հիվանդություն: Կարելի է ասել՝ բժիշկները կտրականապես հերքում են, որ այս հիվանդությունը կարող է բուժվել, սակայն Աբովյանի "Սուրբ Մարիամ" բժշկական կենտրոնի տնօրենը վստահեցնում է, որ իրենց կլինիկայում այս հիվանդությունը բուժում են։

Իրարամերժ այս կարծիքներից գլուխ հանելու համար, կլինիկայի տնօրեն Անդրանիկ Մկրտչյանը մամուլին տված հարցազրույցում պատասխանեց մի շարք հարցերի եւ ներկայացրեց պսորիազի հետ կապված կլինիկայի կատարած ուսումնասիրություններն ու գրանցած հաջողությունները:

-Բարև Ձեզ: Պարոն Մկրտչյան, մինչ հիվանդության բուժման Ձեր մեթոդներին անդրադառնալը, խնդրում ենք նկարագրել պսորիազ հիվանդությունն ինչպես է արտահայտվում:

-Բարև Ձեզ: Ցանի տեսքով արտահայտվող այս հիվանդությունը կարող է ախտահարել մարմնի ցանկացած հատված, առավել հաճախ՝ արմունկները, ծնկները, գլխի մազածածկ հատվածները։ Մեր մասնագետները առանձնացնում են պսորիազի 34 տեսակ։ Ամեն մի տեսակ իր հերթին ենթատեսակների է բաժանվում։

-Ի՞նչը կարող է պսորիազի առաջացման պատճառ դառնալ:

-Պսորիազի առաջացման պատճառը կարող է լինել ժառանգական նախատրամադրվածությունը՝ հայտնաբերվել են գեներ, որոնք պատասխանատու են պսորիազի զարգացման համար, սակայն հիվանդությունը սովորաբար սկսվում է այսպես կոչված տրիգերային գործոնների ազդեցությամբ, որոնք են՝ սթրեսը, միջավայրի անբարենպաստ պայմանները, քիմիական նյութերի կամ որոշ դեղորայքի ազդեցությունը և այլն։ Մեծ նշանակություն ունեն նաև ներքին օրգանների հիվանդությունների կամ ինֆեկցիաների առկայությունը: Հատկապես մեծ է այս հարցում սթրեսի դերը։
Սրացումների և նվազումների տևողությունը խիստ տարբեր է նույնիսկ միևնույն հիվանդի մոտ: Սրացման պատճառ կարող են դառնալ տարբեր գործոններ` սեզոնային կլիմայական փոփոխություն, հիմնականում` ձմռան-գարնան ամիսներին, նյարդահոգեկան սթրես, նյութափոխանակության խանգարումներ և այլն:

-Որքա՞ն ժամանակ եք զբաղվում պսորիազի բուժմամբ:

-Պսորիազ հիվանդության հանդեպ հետաքրքրությունը մեզ մոտ ընտանեկան բնույթ ունի: Պապիկս է զբաղվել բժշկությամբ, այնուհետև՝ հայրս, այժմ նաև ինձ են հետաքրքում մաշկային հիվանդությունները՝ մասնավորապես պսորիազը: Մաշկային հիվանդությունների բուժման հարցում ունենք լուրջ հաջողություններ, հատկապես՝ պսորիազի հետ կապված: Տարիների ընթացքում կատարելագործել ենք բուժման մեթոդները:

-Իսկ որո՞նք են այդ մեթոդները:

- Բուժման հիմնական արդյունավետությունը կախված է ոչ միայն կիրառվող մեթոդներից այլև՝ յուրաքանչյուրին ցուցաբերած անհատական մոտեցումից: Յուրաքանչյուր հիվանդի բուժում ենք յուրովի, կախված հիվանդության դրսևորման առանձնահատկություններից:
Վաննաների և ֆիզոթերապիայի անհրաժեշտություն զգացվում է հիվանդության միջին և ծանր աստիճանների դեպքում:
Հիվանդին պետք է հոգեբանորեն տրամադրել, որ այս հիվանդությունը ճակատագրական չէ: Հոգեբանական աջակցությունը ևս շատ կարևոր է ակնկալվող արդյունքին հասնելու համար:

-Որքա՞ն ժամանակում կարելի է տեսնել դրական արդյունքը:

-Հիվանդության փոփոխություն զգացվում է առաջին իսկ օրվանից: Մոտ 10 օրում նկատելի է էական տարբերություն, կամ մոտ 50 % ախտահարված մակերեսի նվազում, իսկ մնացած արդյունքը՝ կախված հիվանդության առանձնահատկություններից, կարող է ձևավորվել մի քանի ամսում, միջինում այն տևում է մոտ 4 ամիս: Կարգապահ հիվանդների մոտ արդյունքը շատ արագ է նկատվում: Եթե մինչ մեզ այցելելը նրանք այլ բուժումներ ստացած չեն լինում, մեզ հաջողվում է շատ ավելի հեշտ կառավարել հիվանդությունը:

- Բուժման կուրսից հետո հիվանդը կարո՞ղ է հանգիստ լինել, որ հիվանդությունը չի կրկնվի:

-Շատ են այն դեպքերը, երբ մեր իրականացրած բուժման հետևանքով պսորիազի ռեմիսիան պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Երբեմն հիվանդությունը սրանում է, ինչը հիմնականում պայմանավորված է լինում հիվանդի կարգապահությունից կամ նոր անբարենպաստ գործոնների ի հայտ գալով: Հիվանդներ կան, որ բուժման կուրսից հետո անհրաժեշտ ստուգումների չեն գալիս, խորհուրդները չեն իրականացնում, որի պատճառով էլ փաստի առաջ ենք կանգնում: Բուժման կուրսից հետո, եթե 6 ամիս այն չի կրկնվում, ուրեմն այլևս վտանգ չի սպառնում:

-Այսինքն ստացվում է, որ հիվանդությունը բուժվո՞ւմ է: Այս դեպքում ինչո՞ւ են մյուսները հավաստիացնում, որ այն անբուժելի է:

-Փաստացի, մենք կարողանում ենք կառավարել այս հիվանդությունը: Իսկ ի՞նչ է նշանակում բուժում բառը ընդհանրապես: Շատ դժվար հարց է սա: Գիտնականներ կան, որոնց կարծիքով ոչ մի հիվանդություն հնարավոր չէ իդեալական բուժել, և կյանքի ընթացքում տարած ցանկացած հիվանդություն իր հետքն է թողնում օրգանիզմի վրա: Էթիոտրոպ բուժման դեպքում բժիշկը ազդում է հիվանդությունն առաջացնող պատճառի վրա, օրինակ՝ ինֆեկցիաները բուժում են հակաբիոտիկներով: Պաթոգենետիկ բուժման դեպքում ազդում են հիվանդության մեխանիզմների վրա, օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում ներարկում են ինսուլին, իսկ պալիատիվ բուժումը ենթադրում է հիվանդության ախտանիշների թուլացում կամ վերացում, ինչպես՝ ցավի դեպքում ցավազրկումը:

-Իսկ այդ բուժման եղանակներից ո՞րն եք կիրառում Դուք:

-Հիվանդությունների ճնշող մեծամասնության դեպքում, ինչպես և պսորիազի դեպքում, էթիոտրոպ բուժում դեռ չկա: Բացի այդ, միայն էթիոտրոպ բուժմամբ գրեթե ոչ մի հիվանդություն հնարավոր չէ բուժել, անհրաժեշտ են նաև բուժման մյուս տեսակները: Օրինակ՝ սեպսիսով հիվանդին միայն հակաբիոտիկ ներարկելով հնարավոր չէ արդյունքի հասնել: Պսորիազի բուժումը նույնպես բազմաբաղադրիչ է, և ներառում է դրա զարգացման, դրսևորման վրա ազդող մեխանիզմների և գործոնների վրա ազդեցությունը: Բուժման արդյունքը ռեմիսիան է: Ռեմիսիա տերմինը հատուկ բժիշկների համար եմ շեշտում: Մեր բուժման հետևանքով ստանում ենք ռեմիսիա՝ հիվանդության ակտիվության կտրուկ, կայուն նվազեցում, որը բերում է հիվանդության ախտանիշների կայուն անհետացման կամ թուլացման: Բուժման արդյունքում հիվանդը ոչ միայն ֆիզիկապես է լավ զգում, այլև էականորեն փոխվում է կյանքի որակը: Չնայած պսորիազը վարակիչ հիվանդություն չէ, սակայն այս հիվանդներին հասարակության մոտեցումը և դրա հետևանքով հիվանդի մոտ առաջացող հոգեբանական փոփոխությունները շատ ավելի ծանր կարող են լինել, քան հիվանդության ֆիզիկական դրսևորումները: Մեր իրականացրած բուժման արդյունքը նաև հիվանդի կյանքի որակի լավացումն է: Մեր աշխատանքի արդյունավետության փաստերը մեր պացիենտներն են: Մենք չենք ուզում մեր աշխատանքը համեմատել այլ բժիշկների իրականացրած աշխատանքի հետ: Լսել ենք հիվանդներից, չնայած չենք ուզում հավատալ, որ գրեթե բոլոր բժիշկների մոտ կոնսուլտացիան ավարտվում է զուտ արտաքին զննմամբ և ինչքան հնարավոր է ուժեղ հորմոնային քսուկների նշանակմամբ: Այնինչ հիվանդին պետք է խորապես հետազոտել, հայտնաբերել կոնկրետ նրա մոտ հիվանդությանը նպաստող գործոնները, ի հայտ բերել այն հոգեբանական խնդիրները, որոնք նպաստել են հիվանդության սրացմանը և որոնք առաջացել են հիվանդության պատճառով: Նույն մաշկաբանության գրքերում պսորիազի բուժման տասնյակ մեթոդներ են նկարագրված, սակայն չգիտես ինչու գրեթե միայն հորմոններնն են կիրառվում: Եթե շաքարային դիաբետով հիվանդին նշանակվում է դիետա, կենսակերպի փոփոխություն, ֆիզիկական վարժություններ, և դրա հետևանքով լիովին հնարավոր է լինում վերահսկել դիաբետը, դա համարվու՞մ է բուժում թե ոչ: Նույն շաքարային դիաբետով հիվանդը տասնամյակներով ապրում է ինսուլինով, համարե՞նք դա բուժում, թե հայտարարենք "շաքարախտը չի բուժվում": Եթե օնկոլոգիական հիվանդին նշանակվում են նարկոտիկ ցավազրկողներ, և դրանցով հնարավոր է լինում երկարացնել կյանքը, բարձրացնելով դրա որակը, դա բուժու՞մ է, թե՞ ոչ:
Բժշկական գրականության մեջ նույնիսկ ներկայումս անբուժելի համարվող մի շարք հիվանդությունների, օրինակ՝ կատաղության, դեպքում հիվանդի տառապանքը մեղմող միջոցառումները գրված են "բուժում" վերնագրի տակ Միայն տարրական բժշկական գիտելիքներ չունեցող և ամենակարևորը՝ հեռանկար չունեցող բժիշկը կարող է հայտարարել "այս կամ այն հիվանդությունը չի բուժվում": Այս հայտարարությունն անելով նա իր համար փակում է հիվանդության հետագա հետազոտման, փնտրելու, ինքնակրթվելու, հիվանդին օգնելու պատրաստակամության ճանապարհները:
Մեր կլինիկան ու մեր գործունեությունը վատաբանողներին լուրջ չեմ վերաբերվում: Մենք հասել ենք այնպիսի արդյունքների, որոնց մասին կարող ենք վստահորեն հայտարարել ու հպարտանալ: Դա մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է, և եթե նման արդյունքների կհասնեն նաև այլ բժիշկներ, ես միայն ուրախ կլինեմ: Հանրապետության տարբեր բժիշկներ են համագործակցում մեզ հետ, քանի որ այս հիվանդության պատճառներն, ինչպես վերը նշեցի տարբեր են, և յուրաքանչյուր խնդիր իր մասնագետի վերահսկողության տակ պետք է լինի:

-Պարոն Մկրտչյան, իսկ ի՞նչ գնային սահման կարող եք նշել, այս բուժման կուրսը որքանո՞վ է հասանելի հիվանդներին:

-Հստակ գին չեմ կարող շեշտել, քանի որ այն կախված է հիվանդության աստիճանից սակայն կարող եմ ասել, որ այն հասանելի է բոլորին: Թեև պետպատվերի շրջանակներում չենք կարողանում օգնել, սակայն ունենք զեղչային ճկուն համակարգ, որը վերաբերում է երեխաներին, թոշակառուներին, զինվորների ընտանիքներին և այլն: Համապատասխան թղթեր ներկայացնելու դեպքում, նրանք բավականին գումար են կարողանում տնտեսել: Պատահել են դեպքեր, որ բուժումն ամբողջությամբ անվճար ենք իրականացրել: Մենք մեր հիվանդներին որպես հաճախորդ չենք վերաբերվում: Փորձում ենք ամեն հնարավոր բան անել նրանց օգտակար լինելու համար:

-Շնորհակալություն, հարցազրույցի համար:

-Առողջություն բոլոր հիվանդներին:

Հղումներ

Մեր բուժման արդյունքները այստեղ
Հերթագրվել բժշկի մոտ այստեղ

Բաժին "Պսորիազ"