ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՏԱՄՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Այս մեթոդը կօգնի վերականգնել արտաքին տեսքը ատամների կորստից հետո: Այս մեթոդի դրական կողմերից մեկն այն է, որ իմպլանտները բերանում չեն շարժվում: Իմպլանտները ֆիքսված են և կարելի է չվախենալ, որ ուտելու կամ խոսելու ժամանակ նրանք կարող են դուրս գալ բերանից:
Պարզվում է, որ հարցի միայն էսթետիկ կողմը չէ, որ կարևոր է: Այն տեղու, որտեղ նախկինում գտնվում էր ատամը մնում է առանց համապատասխան լարվածության, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում ենթարկվում է ատրոֆիայի: Դա կարող է բերել նույնիսկ դիմագծերի փոփոխության:
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Իմպլանտացիայի անհրաժեշտությունը որոշելու համար հիվանդը անցնում է անհրաժեշտ հետազոտություն ստոմատոլոգի մոտ: Կատարվում է ծնոտների ռենտգեն հետազոտություն: Դա թույլ է տալիս հաշվարկել կարևոր անատոմիական օբյեկտների մեջև եղած հեռավորությունները, որոնք օգտագործվում են իմպլանտների պատրաստման համար: Երբեմն նշանակվում են բերանի խոռոչի հատուկ նկարահանումներ, որոշվում է լորձաթաղանթի հաստությունն այն հատվածում, որտեղ տեղի է ունենում իմպլանտի փոխպատվաստումը: Եթե մեկ գործընթացի ժամանակ կիրառվում են մի քանի տարբեր նյութեր, ապա նշանակվում է բիոպոտենցիալոմետրիա: Այս մեթոդը թույլ է տալիս ընտրել տվյալ հիվանդի համար ամենա հարմար նյութը: Շատ կարևոր է նաև գործընթացի հանդեպ հոգեբանական նախապատրաստական աշխատանքների իրականացումը;
ՄԵԹՈԴՆԵՐԸ
Հիմնական մեթոդներն են.
Դասական,
Մեկ էտապանի տրանսգինգիվալային իմպլանտացիա,
Իմպլանտացիայի մեթոդ առանց ոսկրային հյուսվածքի աճեցման:

ԿԱՆԱՑԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Աղջնակ, աղջիկ, կին - սա մի վիճակ է, որը մենք ապրում ենք մեր կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր էտապում տեղի են ունենում ներքին և արտաքին որոշակի փոփոխություններ:
- Ինչ է տեղի ունենում աղջկա օրգանիզմում մեծանալուն զուգընթաց?
- Ինչու և ինչի համար է տեղի ունենում դաշտանային ցիկլը?
- Ինչպիսին պետք է լինի այն, քանի օր և ինչպիսի ինտենսիվությամբ պետք է տևի այն?
- Ինչ պատճառների դեպքում կարող է դաշտանային ցիկլը ցավոտ լինել?
- Զարգանում է կուրծքը (կաթնագեղձերը): Ինչպես ճիշտ հետևել նրանց հանդեպ?
- Կարող է արդյոք արտադրություն լինել կրծքից և ինչու?
- Ինչու են առաջանում բորբոքային պրոցեսներ հեշտոցում: Ինչպես ճիշտ դրանք բուժել?
- Ինչ է արգանդի վզիկի էրոզիան? Արդյոք վտանգավոր է այն, թե ոչ?
- Համաձայնվել այրոցի, թե կան այլ միջոցներ?
- Հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, որտեղից են դրանք առաջանում, ինչպես դրանք բուժել?
- Ինչպիսի միջոցներ կան անցանկալի հղիությունից խուսափելու համար?
- Սարսափելի բառ - ԱԲՈՐՏ (հղիության արհեստական ընդհատում): Կարելի է արդյոք խուսափել դրանից?
- Ինչպիսի հետևանքներ է ունենում այդ պրոցեսը?
- Ինչպիսին են լինում հակաբեղմնավորիչ միջոցները?
- Նրանց ազդեցության մեխանիզմները և օրգանիզմի վրա ունեցած հետևանքները:
Սրանք այն հարցերից մի քանիսն են, որոնք առաջանում են ցանկացած առջկա մոտ, և դրանց պատասխանները չեն տրվում կանացի կոնսուլտացիաների ժամանակ:
Որտեղից կարելի է գտնել գիտելիքներ և համապատասխան նյութեր սեփական կանացի առողջության մասին?Ով կսովորեցնի ապրել այնպես, որպեսզի անընդհատ չթակել բժիշկների դռները?
Հարցնել մայրիկին? Բայց մեզ թվում է, որ նա շատ քիչ բան գիտի այդ մասին:
Առողջությունը ավելի հեշտ է պահպանել, քան վերականգնել: Երբեք հնարավեր չէ ամբողջապես վերականգնել կորցրած առողջությունը: Այդ պատճառով պետք է սովորել պահպանել այն, և այդ ամենին սովորեցնել նաև Ձեր երեխաներին:
Մեր կլինիկայում դուք կստանաք այս բոլոր հարցերի պատասխանները: