FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ինչ է Պսորիազը

Ինչ է Պսորիազը
14/11/2017

Հոկտեմբերի 29-ը նշվում է որպես Պսորիազի դեմ պայքարի միջազգային օր: Ցավոք, աշխարհում պսորիազով տառապում է մոտ 125 միլիոն մարդ:

Պսորիազը մաշկային խրոնիկական հիվանդություն է, որն ամենից հաճախ ծագում է 16-25 տարեկան հասակում, թե տղամարդկանց և թե կանանց շրջանում։ Այն սկսվում է սուր, մանր, վառ վարդագույն հանգույցիկների ցանավորումով, որի տարրերն արագորեն ծածկվում են արծաթասպիտակ թեփուկներով։

Այն ընթանում է կլինիկական 3 շրջանով՝

  1. առաջադիմող (սուր),
  2. կայունացման կամ ստացիոնար
  3. ապաքինման։

Հիվանդությունն հակում ունի սկսելու աշնանն ու ձմռանը (ձմեռային ձև), բայց չբուժվելու դեպքում պսորիազը կարող է բարդանալ հոդաբորբով, մաշկի տարածուն ցանավորումով, որը տարիների ընթացքում կարող է բերել հաշմանդամության և մի շարք` մասնավորապես սրտանոթային համակարգի հիվանդությունների զուգակցման դեպքում մինչև 60% բարձրացնում է մահացության հավանականությունը:

Առաջացման պատճառները

Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն ունի մարդու նյարդահոգեբանական վիճակը: Պատճառային գործոններ են համարվում նաև նյութափոխանակության տարաբնույթ խախտումները, բացառված չեն վիրուսային և գեներալիստիական գործոնները։ Հիշեցնենք, որ չկա չբուժվող հիվանդություն պարզապես պետք է բուժվելու ցանկություն եւ ճիշտ մասնագետի ընտրություն։

Մեր պրոֆեսիոնալ եւ հոգատար բժիշկները ունեն արդեն բազմաթիվ տարիների փորձ այս հիվանդությունը բուժելու։ Այս հիվանդությունը հնարավոր է կանխարգելել եւ ապրել արժանավայել կյանքով։