FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ի՞նչ է պսորիազը։ Պատճառներ, տեսակներ, ախտանիշներ, փուլեր

Ի՞նչ է պսորիազը։ Պատճառներ, տեսակներ, ախտանիշներ, փուլեր
17/01/2018

Պսորիազը քրոնիկ ոչ վարակիչ մաշկային հիվանդություն է, որն ուղեկցվում է կարմրավարդագույն բծերով և թեփոտվող մաշկով։

Պսորիազ տերմինն առաջացել է հունարեն psoriasis բառից, ինչը թարգմանաբար նշանակում է մաշկային քոր։ Հենց այս ախտանշաններն են ավելի վառ բնութագրում այս ոչ վարակիչ մաշկային խնդիրը։ Պսորազը պատկանում է այն հիվանդությունների թվին, որոնք կախված չեն սեռից ու տարիքից։ 80-ականներին դրանով տառապում էր աշխարհի բնակչության 2-4 %-ը, այժմյան տվյալներով՝ 10-15%-ը, իսկ 20-30%-ը` ալերգիկ խնդիրներով։ Հիվանդությունը կարող է հայտնվել ցանկացած տարիքում, բայց 70 % հավանականությամբ այն առաջանում է 15–25 տարեկանում։ Այդ իսկ պատճառով պսորիազը կոչվում է երիտասարդների հիվանդություն։

Այս հիվանդության դեպքում մաշկի բջիջների բաժանումը գրեթե երեսուն անգամ ավելի արագ է ընթանում։ Այդպես նրանք չեն հասցնում ամբողջապես հասունանալ, և միչբջջային կապերը կորում են։ Դա էլ հենց հանգեցնում է այդ աստիճանի ձևավորմանը։ Պաթոլոգիական պրոցեսում ներգրավված է նաև օրգանիզմի իմունային համակարգը․ պաշտպանիչ էլեմենտներն ուղղվում են սեփական բջիջների դեմ, ինչը վնասվածքի օջախում առաջացնում է քրոնիկական բորբոքում։ Եկեք ավելի մանրամասն նկարագրենք, թե ինչ է պսորիազը։

Պսորիազի տեսակները

Պսորիազի շատ դասակարգումներ կան, որոնց հիմքում ընկած են վիճակի ծանրությունը, ողնաշարի բնույթը, վնասվածքի տեղայնացումը և այլն: Հաճախ հանդիպում են հիվանդության հետևյալ տեսակները՝

  1. Վուլգար, որը կազմում է պսորիազի տեսակների մեծամասնությունը։ Այն բնութագրվում է ավանդական սպիտակամոխրագույն թեփուկներով պատված բծերով։
  2. Կաթիլային պսորիազն ըստ տարածվածության զբաղեցնում է երկրորդ տեղը և ախտորոշվում ամեն տասներորդ հիվանդի մոտ։ Այս դեպքում մարմնի ամբողջ մակերևույթին հայտնվում են բազմաթիվ բավականին փոքր թեփուկավոր ցաներ:
  3. Բշտիկավոր տարբերակը բնութագրվում է բշտիկների առկայությամբ։
  4. Ափային-ներբանային պսորիազի դեպքում պսորիազային տարրերը հայտնվում են համապատասխան մասերի ծածկույթին։
  5. Էքսուդատիվ տարբերակը տարբերվում է նրանով, որ թեփուկները ներծծվում են դեղնավուն հեղուկի մեջ, որն արտադրվում է օրգանիզմից։ Դրա պատճառով նրանք կուտակվում են և փոխում գույնը։
  6. Էրիթրոդերմիան հանդիսանում է հիվանդության ծանր տեսակ, քանի որ այն ախտահարում է գրեթե ողջ մաշկը և առաջացնում է համակարգային ռեակցիաներ (ջերմություն, ավշային հանգույցների լայնացում, արյան անբավարարություն և այլն)։
  7. Հոդախտային պսորիազը բնութագրվում է հոդերի վնասվածքով։
Պսորիազ

Պսորիազի պատճառները

Փորձագետները կարծում են, որ պսորիազի առաջացման հիմնական մեղավորը իմունային համակարգն է։ Ըստ նրանց՝ այն առաջացնում է կարմրություն և թեփոտվող մաշկ։ Հնարավոր է, որ պատճառներից են հանդիսանում կլիմայի սառեցումը, չորությունը, սթրեսները, վարակները, մաշկի կոշտությունը, որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր անոթային ճնշման դեպքում կամ բնորոշ են որոշ հոգեկան հիվանդությունների։ Պատճառներից են հանդիսանում նաև ծխելը՝ հատկապես կանանց մոտ, սուր վարակիչ կամ շնչառական հիվանդությունները (անգինա, գրիպ և այլն), ալկոհոլը, տրավմաները, մաշկի գրգռումը և բորբոքումը, վատ էկոլոգիական պայմանները, էնդոկրին համակարգի խանգարումները և այսպես կարելի է թվարկել շարունակաբար։ Միակ սփոփիչ հանգամանանքն այն է, որ մեծ հաշվով ոչ ոք չգիտի, թե կոնկրետ որտեղից է առաջանում պսորիազը։ Տեսությունը հաստատում է, որ պսորիազը ժառանգական երևույթ է։ Բայց թե որ գենում է այն կոդավորվում թերևս հայտնի չէ մասնագետներին։ Պետք է բավարարվել նրանով, որ պսորիազը վարակիչ հիվանդություն չէ։

Պսորիազի ախտանիշները

Հիվանդությունը կարող է լինել թեթև կամ կարող է ունենալ ծանրության միջին և ծանր աստիճան՝ արտահայտված մաշկի արծաթագույն թեփուկներով։ Ի դեպ, ծանր աստիճանի պսորիազի դեպքում առաջանում է քոր և ցավի զգացողություն։ Մաշկի բծերը չափերով մեծանում են։ Համապատասխանաբար, ախտահարված մակերևույթը չափերով մեծանում է, իսկ օրգանիզմը, որն այդ ամենին դիմադրում է՝ թուլանում է։ Բացի այդ, շատերի մոտ պսորիազն ուղեկցվում է նաև հոդերի այտուցումով։ Իսկ հոդերը ցավում են և արձագանքում հոդախտային արթրիթին։ Դա նաև այն պատճառով է, որ դրան արձագանքում են նաև եղունգները։ Եվ այս բոլոր արձագանքները կարող են կա՛մ ընդգծվել, կա՛մ անհետանալ, կա՛մ նորից հայտնվել ու անհետանալ։ Կամ այդ կերպ առաջանում է հիվանդության նոր ալիք, կամ էլ հիվանդության հարուցիչները կրկին ակտիվանում են։ Եվ այս դեպքում անհրաժեշտ է դիմել բուժման։

Պսորիազ

Այլ ախտանիշներ

Մաշկից բացի պսորիազի դեպքում տուժում են նաև եղունգները, մազերը, ինչպես նաև հոդերն ու ներքին օրգանները։ Եղունգների պլաստիկայի փոփոխությունը սկսվում է ներքևից և բնութագրվում հիպերկարտրոզով, որն առաջանում է եղունգների տակ։ Հետագա փուլում եղունգների վրա առաջանում են գծեր և արտացոլվում ախտանիշներ։ Ինչպես ասացինք, պսորիազի ախտանիշներից մեկն է նաև մաշկային քորը, որի արդյունքում առաջանում են քերծվածքներ, ճաքեր և անգամ արյունահոսություն։ Այդ հատվածում կարող են ներթափանցել միկրոբներ, ինչը իր հերթին կարող է հանգեցնել երկրորդային վարակման և դերմատիտի զարգացման։

Պսորիազի փուլերը

Քրոնիկ պաթոլոգիայի դեպքում հիվանդության փուլերի բաժանումը հանդիսանում է չափազանց անհրաժեշտ։ Այդ դեպքում շատ հեշտ է գնահատել հիվանդության ընթացքը, որոշել դրա զգայունությունը բուժման մեթոդի նկատմամբ և ընտրել հետագա բուժման մարտավարություն պսորիազով հիվանդների համար։
Գոյություն ունեն մաշկի պսորիազով ախտահարման հետևյալ փուլերը՝

  1. Առաջադիմող (սուր)
  2. Կայունացման կամ ստացիոնար
  3. Ապաքինման

Պսորիազի առաջադիմող փուլ

Պսորիազ

Այս փուլը կարելի է տարբերակել հիմնականում այս ախտանշաններով՝

  1. Պսորիազին բնորոշ նոր բշտիկների առաջացում
  2. Բշտիկների միաձուլում և խմբի ձևավորում կարմրավուն մաշկի մակերևույթին
  3. Նոր պսորիատիկ տարրերի ձևավորում բջջաթաղանթի վրա՝ բազմաթիվ մանր բշտերի տեսքով

Պսորիազի կայունացման կամ ստացիոնար փուլ

Պսորիազ

Այս փուլը հանդիսանում է մաշկի բորբոքային փոփոխությունների նվազեցման ցուցանիշը։ Այս տվյալները վկայում են բուժման էֆեկտիվության և ավելի հանգիստ մեթոդների անցնելու անհրաժեշտության մասին։ Ստացիոնար փուլի կլինիկական առանձնահատկությունները հետևյալն են՝

  1. Նոր կարմիր բշտերի առաջացման դադարեցում
  2. Առկա բշտերի չափերի մեծացման դադարեցում
  3. Բշտիկների շրջակա կարմրության վերացում

Պսորիազի ապաքինման փուլ

Պսորիազ

Այս փուլը թերևս հանդիսանում է պսորիազի բուժման ամենահաճելի ժամանակահատվածը ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների համար։ Այս փուլում հիվանդությունը գործնականում նահանջում է, և հաջորդ հիմնական խնդիրը նրա հետագա զարգացումները կանխելն է։ Պսորիազի ապաքինման փուլի նշանները հետևյալն են՝

  1. Ոչ մեծ ծալքերի առկայություն ախտահարված մակերևույթին
  2. Թեփոտվածության նվազում մինչև ամբողջական վերացումը
  3. Սպիտակավուն կամ մուգ պինգմենտային բծերի առաջացում` վահանիկների փոխարեն

Պսորիազի փուլերի դասակարգման հիմքում ընկած է այտուցման գործընթացը։ Այն ցույց է տալիս, որ որքան կարմիր է մաշկը, այնքան ակտիվ է հիվանդությունը։

Պսորիազով տառապող մարդկանց կյանքի որակը

Ինչպես այլ քրոնիկական հիվանդություններ, պսորիազը ևս կարող է զգալիորեն ազդել հիվանդների կյանքի որակի վրա, որոնք հնարավոր է զգան և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական տհաճություն։ Հաճախ առաջանում են խնդիրներ կապված աշխատանքի և հասարակական հարմարվողականության հետ։ Օրինակ, արտահայտված քորը հաճախ խանգարում է նորմալ հանգստին, իսկ ձեռքերի բշտիկները կարող են սահմանափակել աշխատունակությունը։ Հատկապես տհաճություն են պատճառում գլխի մազածածկույթի բշտերը։ Սա կապված է նրա հետ, որ այս բշտիկները որոշ մարդկանց մոտ զզվանք են առաջացնում, ինչի պատճառով հիվանդները դառնում են չշփվող, անգամ ունենում սոցիոֆոբիա։ Սեփական արտաքինից գոհ չլինելու պատճառով առաջացած սթրեսը, ինչպես նաև իմունային խանգարումները բավական հաճախ հանգեցնում են հոգեկան շեղումների (խորը անհանգստություն, ընկճախտ, մեկուսացում)։ Պսորիազով հիվանդների միայն քառորդ մասը չի ունենում հոգեբանական դիսկոմֆորտ, իսկ մյուսների մոտ այս հիվանդությունը հանդիսանում է բնականոն կյանքի լուրջ խանգարող հանգամանք։ Պսորիազի ախտանիշների շարքում առաջինը մաշկային քորն է, իսկ երկրորդ տեղում հոդացավը՝ պսորիազային արթրիթի հետ համատեղ։

Պսորիազի տեսակների, ախտանիշների և փուլերի իմացությունը էական նշանակություն ունի Ձեր առողջության պահպանման համար։ Սուրբ Մարիամ բժշկական կենտրոնում Դուք կարող եք խորհրդակցել մեր լավագույն մասնագետների հետ, պարզել, թե որ փուլում է գտնվում հիվանդությունը և սկսել արդյունավետ բուժում։ Մեր մասնագետները վստահեցնում են, որ Դուք կստանաք պսորիազի բուժման 99% արդյունք, կազատվեք այդ տհաճ հիվանդությունից, կլինեք բացարձակ առողջ և կվայելեք կյանքը Ձեզ արժանի կերպով։ Մեր պրոֆեսիոնալ և հոգատար անձնակազմը սիրով սպասում է Ձեզ։

Բաժին "Պսորիազ"