FB noscript image tracker
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ի՞նչ օճառ օգտագործել պսորիազի դեպքում։ Օճառներ և լոսյոններ

Ի՞նչ օճառ օգտագործել պսորիազի դեպքում։ Օճառներ և լոսյոններ
26/01/2018

Պսորիազի դեպքում հիգիենան պետք է կապված լինի ոչ միայն մաքրության, այլև դրա բուժման նպատակի հետ։

Պսորիազի դեպքում կարևոր է չգրգռել ու չչորացնել մաշկը, քանի որ այն կարող է բորբոքել հիվանդության բարդացումը, պսորիատիկ վահանիկների ընդարձակումն և քորի ու թեփոտման առաջացումը։

Պսորիազի դեպքում ճիշտ օճառ օգտագործելը կարող է կանխել հետագա գրգռումը, օգնել վահանիկներին արագ բուժվել և հնարավոր է անգամ արագացնել պսորիազի բուժման գործընթացը։

Պսորիազը մաշկի քրոնիկ հիվանդություն է, որն առաջացնում է ցավոտ և տհաճ բծեր։ Պսորիազը հանդիսանում է նաև աուտոիմունային հիվանդություն, իսկ դա նշանակում է, որ երբ իմունային համակարգը դառնում է գերակտիվ, մաշկային բջիջները բաժանվում են շատ արագ՝ հանգեցնելով թեփոտվող բծերի ձևավորմանը։

Պսորիազը չի հանդիսանում վարակիչ կամ կապված չէ վատ հիգիենայի ու մաշկի գրգռման հետ։ Այդ իսկ պատճառով միայն օճառը չի կարող կանխել պսորիազը և վերացնել բծերը։ Այնուամենայնիվ, լավ օճառը կկանխի հիվանդության վատթարացումը և կօգնի արագ առողջանալ։

Որոշ փաստեր պսորիազի մասին

  1. Շատ մարդկանց մոտ այս հիվանդությունն ընթանում է բարդացումներով
  2. Նախանշանները, ինչպես հարկն է հայտվում ու անհետանում են, իսկ հետո այդ գործընթացը կրկնվում է
  3. Պսորիազի համար նախատեսված օճառը կարող է կրճատել բորբոքման տևողությունը
  4. Պսորիազի դեպքում օճառի ընտրությունը կախված է բարդության աստիճանից և մաշկի խնամքի այլ կարիքներից

Օճառի տեսակները պսորիազի դեպքում

Պսորիազով հիվանդ և չոր մաշկ ունեցող մարդկանց հարկ է ուշադրություն դարձնել խոնավացնող օճառին։ Համապատասխան օճառի ընտրության հարցում կօգնի մաշկաբանը։ Մենք կներկայացնենք տարբեր հնարավոր եղանակներ։ дерматолог. Мы же расскажем о различных возможных вариантах.

Օճառ կեչու խեժից

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կեչու խեժը կարող է դանդաղեցնել մաշկի բջիջների աճը, որոնք նպաստում են պսորիազի վահանիկների առաջացմանը։ Այդպիսի օճառն օգնում է հաղթահարել՝

  1. Քորը
  2. Կարմրությունը
  3. Բորբոքումը
պսորիազ - Օճառ կեչու խեժից

Կեչու օճառը լինում է երկու տեսակի՝ քարածխի խեժից և կեչու ծառի խեժից։ Կեչու ծառի խեժից պատրաստված օճառը պատրաստվում է տարբեր բույսերից, ինչպիսիք են գիհին և սոճին։ Ածխային խեժը ավելի խորն է ուսումնասիրվել՝ որպես պսորիազի բուժման միջոց։
Բժիշկները հստակ չգիտեն, թե ինչպես է աշխատում կեչու օճառները և ինչպես են դրանք օգուտ բերում։ Այնուամենայնիվ, հետազոտությունները շարունակում են վկայել, որ կեչու օճառը օգնում է հաղթահարել պսորիազը։
Պսորիազի բուժման համար քարածխի օճառի քսանհինգ ուսումնասիրության վերլուծություն 2010 թվականի համաձայն ցույց տվեց, որ հետազոտության 84 տոկոսը հաստատեց քարածխի խեժի օճառի օգտակարությունը պսորիազի բուժման գործում։ Ուսումնասիրության մնացած 16 տոկոսը ցույց չտվեց քարածխի օճառի օգտագործման առավելություն։
Հարկ է նշել, որ կեչու օճառն ունի սուր տհաճ հոտ և մաշկը դարձնում է արևայրուքի նկատմամբ ավելի խոցելի։ Որոշ մարդկանց համար արևայրուքը հանդիսանում է պսորիազի բարդացման ռիսկային գործոններից մեկը, այդ իսկ պատճառով մարդիկ, որոնք օգտագործում են կեչու օճառ, պետք է օգտագործեն արևապաշտպանիչ քսուք։
Լինում են դեպքեր, երբ օճառը ուժեղ գրգռմամբ արձագանքում է հենց օճառին։ Կարող են նույնիսկ առաջանալ այրվածքներ։ Նախքան օճառը մարմնի լայն հատվածներում օգտագործելն անհրաժեշտ է կատարել թեստ ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ քարածխի խեժի բարձր խտությամբ շամպուններն ու այլ ապրանքները կարող են մեծացնել քաղցկեղի հավանականությունը։ Կալիֆորնիայում ապրանքները, որոնք պարունակում են 0,5% քարածխի խեժ, պետք է պիտակի վրա ունենան քաղցկեղի վերաբերյալ նախազգուշացում։
ԱՄՆ սննդամթերքի եւ դեղերի վարչությունը (FDA) հաստատում է, որ քարածխի խեժի 0,5 և 5 տոկոս խտությունը հանդիսանում է անվտանգ։ 2010 թվականին անցկացված հետազոտությունը, որին մասնակցել էր 13 200 մարդ, ցույց չէր տվել քաղցկեղի առաջացման վտանգի մեծացում այն մարդկանց շրջանում, որոնք օգտագործել էին քարածխի խեժից պատրաստված ապրանքներ 1-300 ամիսների ընթացքում։

Սկրաբ օճառ

պսորիազ - Սկրաբ օճառ

Սկրաբ օճառն օգնում է վերացնել մաշկի վերին կոշտացած շերտը։ Այն կարող է արագացնել բուժման գործընթացը և օգնել օրգանիզմին թեփոտվող բծերն ավելի արագ փոխարինել հարթ, առողջ մաշկով։
Սալիցիլինաթթուն հանդիսանում է մաշկի շերտի հեռացման համար օգտագործվող ամենահայտնի ու անվնաս միջոցներից մեկը։ Շատ թթուներ, այդ թվում գլիկոլաթթուն և կաթնաթթուն նույնպես կարող են կատարել այդ գործառույթը։
Ավելի ուժեղ սկրաբ օճառներ կարող են որակավորվել որպես կերատոլոտիկներ։ Կերատոլոտիկը միջոց է, որն օգնում է փոքրացնել պսորիազի ծավալը։ Այն օգնում է արագացնել բուժումը և թույլ է տալիս պսորիազի դեմ դեղամիջոցներին ավելի խորը ներթափանցել մաշկի մեջ։
Կերատոլոտիկները կարող են առաջացնել ուժեղ գրգռում, այդ պատճառով վտանգավոր է դրանք օգտագործել մարմի բոլոր հատվածների համար: Բարձր խտության սկրաբ օճառ օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, ինչպես նաև մարմնի ոչ մեծ հատվածի վրա միշտ կատարեք ալերգիայի նկատմամբ թեստ։
Հղի կանանց խորհուրդ չի տրվում ընդունել քիմիական սկրաբ օճառներ առանց բժշկի հետ նախնական խորհրդակցության։ Սալիցիլինաթթուն և այլ ուրշ թթուներ կարող են վնասել զարգացող պտղին։

Վարսակի օճառ

պսորիազ - Վարսակի օճառ

Վարսակի օճառը՝ հատկապես կոլոիդային վարսակը կարող է թեթևացնել պսորիազի հետ կապված ցավն ու քորը։ Այն նաև կարող է նվազեցնել պսորիազի բծերի կարմրությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարսակի ալյուրը նվազեցնում է բորբոքումը և կարող է անգամ նվազեցնել քիմիական նյութերի արձակումը, որոնք նպաստում են բորբոքմանն ու գրգռմանը։
Վարսակից պատրաստված մթերքները հազվադեպ են առաջացնում գրգռում, անգամ ալերգիկ մարդկանց մոտ։ Այնպես որ, ինչպես զգայուն մաշկով պսորիազով հիվանդի համար, այնպես էլ նրանց համար, ովքեր չեն կարող օգտագործել այլ միջոցներ, ապա վարսակի օճառը կարող է դառնալ լավ տարբերակ։
Չոր մաշկը չի հանդիսանում պսորիազի պատճառ։ Այնուամենայնիվ, այն կարող է առաջացնել քոր ու գրգռվածություն՝ մեծացնելով պսորիազի հետ կապված տհաճ զգացողությունները։ Այս դեպքում կարող են օգնել տարբեր յուղեր ու խոնավեցնող քսուքներ։ Պսորիազով հիվանդ որոշ մարդիկ նախընտրում են օգտագործել յուղեր, որոնք պարունակում են բնական յուղեր, ինչպես ալոեն կամ ավոկադոյի յուղը, որպեսզի խուսափեն ալերգիկ ռեակցիաներից և քիմիական գրգռումից։

Ո՞րն է լոսյոնի և օճառի տարբերությունը պսորիազի դեպքում

Օճառը լավագույն տարբերակն է բարելավելու մաշկի առողջությունը։ Օգնել կարող են նաև տարբեր լոսյոններ։ Շատ լոսյոններ, որոնք նախատեսված են պսորիազի համար, պարունակում են նույն բաղադրիչներն, ինչ օճառը։ Արտադրողները առաջարկում են սալիցիլինաթթվի կամ վարսակի ալյուրի հիմքով լոսյոններ։
Պսորիազի համար նախատեսված լոսյոնների ու օճառների հիմնական տարբերությունը հանդիսանում է այն, որ լոսյոններն ավելի զգուշորեն են խնամում մաշկը։ Բացի այդ, նրանց անհրաժեշտ չէ լվանալ։ Օրինակ՝ հիդրոկարտիզոնը հանդիսանում է ստերոիդ, որն օգնում է նվազեցնել քորն ու մաշկի գրգռվածությունը։ Հիդրոկարտիզոնով պատրաստված լոսյոններն անհրաժեշտ է թողնել մաշկի վրա, որպեսզի դրանք թողնեն բուժիչ ազդեցություն։
Որքան լոսյոններն ավելի անվտանգ են մաշկի խնամքի համար, նրանք սովորաբար ավելի քիչ էֆեկտիվ են, քան օճառը, որը պարունակում է հենց նույն բաղադրիչները։ Օրինակ՝ սալիցիլինաթթվով օճառն ավելի էֆեկտիվ է, քան նույն բաղադրիչով լոսյոնը։ Մաշկի գրգռումից խուսափելու համար կարևոր է հետևել պիտակի վրա առկա հրահանգներին։ Պսորիազի բուժման համար նախատեսված օճառը մի թողեք մաշկի վրա։
Պսորիազով հիվանդ մարդիկ, որոնք օգտագործում են և՛ լոսյոններ, և՛ օճառներ, պետք է զգույշ լինեն մաշկը գրգռող բաղադրիչներից և հնարավոր է, որ հրաժարվեն այդ միջոցներից մեկից։ Կա՛մ ընտրեք սկրաբ օճառ, կա՛մ լոսյոն, քանի որ ազդող միջոցի բարձր խտությունը կարող է վնաս պատճառել։ Նախքան ամբողջ մաշկի վրա օգտագործելը կատարեք ալերգիայի նկատմամբ լոսյոնի և օճառի համատեղ թեստ։
Հիշեք, որ պսորիազը քրոնիկ հիվանդություն է, այդ պատճառով ոչ մի օճառ չի կարող ամբողջովին ազատել Ձեզ դրանից։ Պսորիազով հիվանդ մարդիկ պետք է անպայման դիմեն բժշկական օգնության, այլ ոչ պարզապես հիմնվեն տնային միջոցների վրա։ Բժշկի կողմից նշանակված բուժումը կօգնի վեր հանել պսորիազի հիմնական պատճաը, բարելավել մաշկի արտաքին տեսքը և կրճատել ցաների հաճախությունը։
Պսորիազի բուժման համար նախատեսված օճառները և այլ տնային միջոցները կարող են ընդամենը լինել հավելում հիմնական բուժման գործընթացին։

Բաժին "Պսորիազ"